Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Սիրիա զորք չի ուղարկվել». Ռուբեն Ռուբինյան

917
Երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ., 13:55
«Սիրիա զորք չի ուղարկվել». Ռուբեն Ռուբինյան

«Սիրիա զորք չի ուղարկվել, Սիրիա ուղարկվել է մասնագետների խումբ ու սա էապես փոխում է հարցը: ՊՆ-ն հստակ նշել է իրավաբանական այն հիմքերը, որոնց հիման վրա նրանք ուղարկվել են Սիրիա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ պարզաբանել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Հնչում են հայտարարություններ, որ մասնագետների խումբ ուղարկելու համար պետք է լինի պայմանագիր. ՊՆ հաղորդագրության մեջ նշված է, որ հիմքը 2001թ. պայմանագիրն է»,- հավելել է նա:

Փետրվարի 8-ին հայտնել էինք, որ ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած 83 հոգանոց խումբը հասել է Սիրիա՝ մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով: