Երևան`   +24 °C
Այսօր`   Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.

«Չեմ հասկանում, մեր երկրում էլ ԱԺ չկա՞». Էդուարդ Շարմազանով

145
Երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ., 10:25
«Չեմ հասկանում, մեր երկրում էլ ԱԺ չկա՞». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միʹ արեք, պարոնայք։ Սիրելի հայրենակիցներ, թեʹ ապրիլի 17ին, թեʹ մայիսի 1-ին, վարչապետի ընտրության ժամանակ, ԱԺ- ում ելույթ եմ ունեցել ու նշել, որ մեր հայրենիքի թիվ մեկ մարտահրավերը ոչ թե կոռուպցիան է, այլ անվտանգության մարտահրավերները։ Հայաստանը գտնվել ու գտնվում է աշխարհաքաղաքական բախման խաչմերուկում։ Եվ մեր բոլոր ժամանակների իշխանությունները պարտավոր են վարել կշռադատված քաղաքականություն։ Նիկոլի իշխանազավթումից հետո, Հայաստանի առջև ծառացել են նոր մարտահրավերներ։ Անփորձ ու անհեռատես իշխանությունը ՀԱՊԿ ում դարձավ օտար և "изгой": Հիմա Նիկոլը, շրջանցելով ԱԺ ն, Սիրիա զորք է ուղարկում։ Չեմ հասկանում, մեր երկրում էլ ԱԺ չկա՞։ Ով ինչ ուզում, ոնց ուզում անում է։ Այսպես այլևս չի կարող շարունակվել։

Նիկոլի իշխանության մեկ օր ավել մնալը հարվածում է Հայաստանի ու Արցախի շահերին։

Հ.Գ. Թեʹ զինվորի սպանությունը թաքցնելու,և թեʹ Սիրիա զորախումբ ուղարկելու հիմնավորումները, ուղղակի ծիծաղելի են։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե «քայլողների» մանկապարտեզը»։