Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ.

Հիվանդանոցում մահացել է «Շշի Մելոյի» 21-ամյա ազգականը՝ դառնալով «Պարտեզ»-ի զինված բախման երկրորդ զոհը

83
Երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ., 01:10
Հիվանդանոցում մահացել է «Շշի Մելոյի» 21-ամյա ազգականը՝ դառնալով «Պարտեզ»-ի զինված բախման երկրորդ զոհը

Փետրվարի 10-ին, Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ջիվան Հարությունյանը. հայտնում է Shamshyan.com-ը:

Նա հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 29-ին՝ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքից, որտեղ տեղի ունեցած զինված բախման հետեւանքով ստացել էր հրազենային վնասվածք:

Ջիվան Հարությունյանը նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիք Մանուկյանին ազգականն էր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։ Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված երիտասարդները հրազենային վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ։ Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել հրազեն։

Սպանվածը Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանն է: Մեր տեղեկություններով, միջադեպի մասնակիցներից մի քանիսը «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի հարազատներն են, նրանց թվում է եղել նաև նրա քրոջ որդին՝ Ռոմանը: Սպանված երիտասարդը նրանց ընկերն էր:

Կրակոցների հետևանքով 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։