Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Կալանավորվել է Տավուշի մարզպետարանի Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետը

333
Կիրակի, 10 փետրվարի, 2019 թ., 19:40
Կալանավորվել է Տավուշի մարզպետարանի Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետը

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը փետրվարի 8-ին միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի 51-ամյա Սամվել Դավթյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, Ս. Դավթյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Դատավոր Սամվել Մարդանյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել երկամսյա կալանքը:

Կայքի տեղեկություններով Ս. Դավթյանը աշխատում է Տավուշի մարզպետարանի Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: