Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.

«Երբվանի՞ց է կնոջ հանդեպ ուշադրությունը դարձել դատապարտելի». Աշոտ Սարգսյան

135
Կիրակի, 10 փետրվարի, 2019 թ., 16:45
«Երբվանի՞ց է կնոջ հանդեպ ուշադրությունը դարձել դատապարտելի». Աշոտ Սարգսյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի անհամեստ հարց էլի, Էդ երբվանի՞ց է կնոջ հանդեպ ուշադրությունը դարձել քննադատվող և դատապարտելի: Լուռ երեկվանից հետևում եմ, թե ոնց են մանիպուլացվում մարդիկ, ի դեպ նաև բավականին լուրջ մարդիկ: Կադրում 8 տղամարդ է և մի կին, կնոջ հանդեպ ուշադրությունը դեռ մի տարի առաջ կոչվում էր «Ջենտլմեն» կամ «Ուշադիր տղամարդ», իսկ հիմա դա անվանվում է չտեսություն: Մեզ մանկուց սովորեցրել են, կնոջը զիջել տրանսպորտում, խանութում, օգնել տոպրակները տուն բարձրացնել և այլն, լինել ուշադիր և դա դուր է գալիս կանանց, ի դեպ, դա ճիշտ է: Հակապես կինը միշտ պետք է լինի խնամված, իսկ մի գուցե կինը վատառո՞ղջ է: Քննադատել ու անուն կպցնել կարելի է ամեն ինչին, ամեն արարքին, բայց նույն քննադատող կանայք իրենց շոյված կզգան, եթե անձրևանոց պահեին, ու նույն քննադատող տղամարդիկ իրանց կանանց համար անձրևանոց են պահում»: