Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ.

«Կալանքն ու Մանվելի հիվանդությունն անհամատեղելի են». Սուրեն Սուրենյան

71
Կիրակի, 10 փետրվարի, 2019 թ., 16:20
«Կալանքն ու Մանվելի հիվանդությունն անհամատեղելի են». Սուրեն Սուրենյան

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ գեներալ Մանվելը ձիու վրա էր ու թուրը աջ ու ձախ կտրում էր, էսօր իրան քարկողծողներից շատերի նման շոպլիկություն չեմ արել ու երեսին ասել եմ այն, ինչ մտածել եմ։ Հիմա էլ չեմ ուզում քննարկել Մանվելի կերպարը։ Մնում եմ նույն կարծիքին․ պատերազմի դաշտում եղել է աչքի ընկած հրամանատարներից մեկը, խաղաղության տարիներին՝ օլիգարխացած վայրենի։ Բայց դարձյալ պնդում եմ կարծիքս՝ հիվանդ մարդուն բանտում պահելը հումանիստական քայլ չէ։
Բժշկական կոնսոլիումը համարել է, որ Մանվելը պետք է ստացիոնար բուժում ստանա։ Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա։
Այսինքն՝ պարզ ասվում է, որ կալանքն ու Մանվելի հիվանդությունն անհամատեղելի են»։
Եթե կալանքի մեջ Մանվելը մեռնի, դրանից արդարությունը չի վերականգնվի, ընդամենը հեղափոխության «սերն» ու «համերաշխությունը» կգնան թոշակի»: