Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

195
Շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ., 18:20
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ջերմուկի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում և Կոտայքի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: