Երևան`   +29 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.

Երևանում կանխվել է զինված բախում. վնասազերծվել են տասնյակ անձինք

268
Շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ., 10:35
Երևանում կանխվել է զինված բախում. վնասազերծվել են տասնյակ անձինք

Փետրվարի 8-ի ուշ երեկոյան մայրաքաղաքում կանխվել է զինված բախում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության ծառայողներն օպերատիվ տվյալներն ստանալով, բերման ենթարկվածներին մի քանի օր պահել են իրենց տեսադաշտում՝ վերցնելով օպերատիվ հսկողության տակ ու այսօր ոստիկանների և քննիչների գրագետ օպերատիվ ու պրոֆեսիոնալ աշխատանքների արդյունքում, ինչպես ժողովուրդն է ասում՝ հենց բնում, քննիչներն ու ոստիկանները վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչները կատարել են դատարանի կողմից օրինական թույլտվություն ստացած միաժամանակյա բազմաթիվ խուզարկություններ: Երեկ վնասազերծված անձանց քննիչների և ոստիկանների ուղեկցությամբ դիմակավորված ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին: Քննիչները հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզել են, որ իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և այս անձինք հնարավոր է անցնեն այս տարվա հունվարի 20-ին Էրեբունի վարչական տարածքում գտնվող բիլյարդանոցներից մեկում վիճաբանություն-ծեծկռոտուք-կրակոցներ արձակելու գործով, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 2 քաղաքացի՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից: Բիլիարդանոցում քննիչները հայտնաբերել էին նաև տարբեր ատրճանակներից արձակված պարկուճներ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչներն ունեն լուրջ կասկածներ, որ ռազբորկան ինչպես ժողովուրդն է ասում՝ ռուլիտ էին անում բանտից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: