«Չկարողացանք ավարտին հասցնել խաղը». Մխիթարյան
![]() Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո երեկ խաղադաշտ է վերադարձել։ Նա մասնակցել է «Արսենալ»-ի մինչև 23 տարեկանների թիմի խաղին, որն անավարտ է մնացել՝ մառախուղի պատճառով: Հանդիպումից հետո Մխիթարյանը, ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում, խոսել է տպավորությունների մասին: Զգացողությունների մասին «Դադարից հետո ես վերադարձա: Մասնակցեցի մինչև 23 տարեկանների թիմի խաղին և շատ ուրախ եմ։ Հուսով եմ՝ այլևս վնասվածքներ չեմ ստանա ու կշարունակեմ խաղալ»: Անձնակազմի մասին «Շնորհակալ եմ բոլորին, որվքեր աշխատել են ինձ հետ՝ բժշկական անձնակազմին, ֆիթնեսի մարզչին և բոլորին, նույնիսկ իմ թիմակիցներին: Նրանք ամեն օր աջակցում էին ինձ: Սա կյանք է, ամեն ինչ պատահում է, կարող ես վնասվածք ստանալ կամ նման մի բան: Հուսով եմ՝ այլևս ոչ ոք վնասվածք չի ստանա, և թիմը լիովին պատրաստ կլինի հաջորդ խաղերին»: Մինչև 23 տարեկանների թիմի կազմում անցկացրած խաղի մասին «Ցավոք, չկարողացանք ավարտին հասցնել խաղը: Խաղն անավարտ մնաց, բայց հիանալի առաջին խաղակես անցկացրեցինք: Կարծում եմ՝ շատ լավ գործեցինք: Կարող էինք որոշ դրավգներում բարելավել մեր խաղը, բայց երեք գոլ խփեցինք, լավ ֆուտբոլ խաղացինք և կարող էինք ավելի շատ գոլեր խփել։ Արդյոք երբևէ մասնակցել էր ընդմիջումից հետո դադարեցված հանդիպման «Երբեք»: |

Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
367Երեկ, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
169Երեկ, 19:18
7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու. «Ժողովուրդ»
141Երեկ, 09:12
Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24218.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
20917.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
24117.10.2026, 18:54
