Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

Հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան

244
Երեքշաբթի, 05 փետրվարի, 2019 թ., 10:00
Հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան

«Սյունյաց երկիր» թերթը տեղեկացնում է, որ փետրվարի լույս 5-ի գիշերը՝ ժամը 5.20-ի սահմաններում, Կապանում հրկիզվել է խմբագրության «Նիվա» մակնիշի 831 ԼԼ 01 պետհամարանիշի մեքենան: Մեքենան հրկիզվել է Շահումյան 20 շենքի բակում. այդ շենքի 2-րդ հարկում է տեղակայված թերթի խմբագրատունը: «Ըստ թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի՝ հրկիզումը կարող էր կատարվել բացառապես թերթի ու նրա խմբագրի մասնագիտական գործունեության պատճառով: Դեպքը գուցե և տեղի չունենար, եթե 2018թ. օգոստոսի 13-ին թերթի խմբագրի դեմ սպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու առիթով հարուցված քրեական գործը նպատակին ծառայեր ու չկասեցվեր, հանցագործը բացահայտվեր: Դեպքը գուցե և տեղի չունենար, եթե հանրապետության ղեկավարներն ու իրավապահ մարմիններն արձագանքեին թերթի խմբագրի դեմ 2018թ. հունվարի 16-ին ՌԴ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում կատարված առևանգման փորձին: Դեպքը գուցե և տեղի չունենար, եթե բացահայտվեին 2017թ. հուլիսի 10-ին թերթի կայքի վրա կատարված հակերային հարձակման հեղինակները. այդ առիթով հարուցված քրեական գործը նույնպես կասեցվել է: Դեպքը գուցե և տեղի չունենար, եթե երկրի պատկան մարմինները բացահայտեին, թե ինչ հանգամանքների արդյունքում է 2018թ. հունվարի վերջին և փետրվարի սկզբին, մեկ շաբաթվա ընթացքում, թերթի խմբագրի և խմբագրության աշխատակցի դեմ միանգամից հարուցվել 6 քրեական գործ, բոլորն էլ՝ այդ օրերի մարզպետի ենթակաների տված սուտ մատնության հիման վրա. ի դեպ, մատնությունների տեքստերը, գրեթե նույն բովանդակությամբ և բառացի կրկնությամբ, հորինվել են Սյունիքի մարզպետարանում»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ աղբյուրում: