Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջատար հումորիստը հայտնել է Պուտինի հետ բանակցելու մտադրության մասին

476
Երկուշաբթի, 04 փետրվարի, 2019 թ., 15:00
Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջատար հումորիստը հայտնել է Պուտինի հետ բանակցելու մտադրության մասին

Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջատար հումորիստ, շոումեն Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Страна.ua-ն:

Այս մասին Զելենսկին ասել է արևմտյան դիվանագետների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպումն անցկացվել է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության նախաձեռնությամբ:

Զելենսկին հայտնել է, որ Պուտինի հետ բանակցություններն անհրաժեշտ են Դոնբասի հակամարտության կարգավորման համար: Դիվանագետները հետաքրքրվել են, թե արդյոք Զելենսկին չի վախենում, որ նման դեպքում Ուկրաինայի նախագահի վարչակազմի շենքը կայրեն ծայրահեղականները:

Ուկրաինական կայքը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում աղբյուրները, նշում է, որ հանդիպումը ոչ միանշանակ է ընդունվել, քանի որ Զելենսկին հարցերին հստակ չի պատասխանել:

Նշենք, որ Զելենսկին նախագահական ընտրություններում առաջատար թեկնածուն է, երկրորդ և երրորդ տեղերում են Յուլիա Տիմոշենկոն և Պյոտր Պորոշենկոն: Նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 31-ին: