Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Խոշոր հրդեհ Մոսկվայի կենտրոնում. կան զոհեր (տեսանյութ)

583
Երկուշաբթի, 04 փետրվարի, 2019 թ., 10:40
Խոշոր հրդեհ Մոսկվայի կենտրոնում. կան զոհեր (տեսանյութ)

Մոսկվայի կենտրոնում՝ Նիկիտսկի զբոսայգում գտնվող բնակելի շենքերից մեկում, խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին:

Հրդեհի հետևանքով 4 մարդ է զոհվել, ավելի վաղ հաղորդվել է 2 զոհի մասին:

3 մարդ վիրավոր է, 42-ին հաջողվել է փրկել:

Հրդեհին բարդության բարձր մակարդակ է տրվել: Նշվում է, որ հրդեհի տարածքը կազմել է 750-1000 քառակուսի մետր:

Հաղորդվում է նաև, որ Նիկիտսկի զբոսայգում գտնվող համար 12 շենքը կառուցվել է 1912թ-ին և մշակութային ժառանգության օբյեկտ է համարվում: Շենքի մոտակայքում է գտնվում Արևելքի պետական թանգարանը: