Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը տեղեկացրել է Կալուգայում խոշոր ավտովթարի հետևանքով տուժած հայերի մասին

1348
Երկուշաբթի, 04 փետրվարի, 2019 թ., 10:10
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը տեղեկացրել է Կալուգայում խոշոր ավտովթարի հետևանքով տուժած հայերի մասին

Կալուգայի մարզում գրանցված ավտովթարի հետևանքով տուժածների թվում կան ՌԴ հայազգի քաղաքացիներ՝ Մարիա Առաքելյան (ծնված՝ 2008թ.) և Սոնա Ադամյան (ծնված՝ 1988թ.)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը:

«Հիմա նրանք Կալուգայի քաղաքային հիվանդանոցում են։ Մյուս տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է։ Դեսպանատունը մշտական կապի մեջ է գտնվում ՌԴ համապատասխան մարմինների հետ»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել փետրվարի 3-ին Մոսկվայի ժամանակով ժամը 09։15-ին Կալուգա-Վյազմա ճանապարհի 128-րդ կմ-ում։ Ավտոբուսը, որում եղել է 48 մարդ, այդ թվում՝ 33 երեխա, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։ ՃՏՊ-ի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, նրանցից 4-ը երեխաներ են: