Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Կրեմլը Գուաիդոյին չի ճանաչում որպես Վենեսուելայի նախագահ». Պեսկով

1235
Շաբաթ, 02 փետրվարի, 2019 թ., 11:35
«Կրեմլը Գուաիդոյին չի ճանաչում որպես Վենեսուելայի նախագահ». Պեսկով

Կրեմլը Խուան Գուաիդոյին ճանաչում է որպես Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ և չի ճանաչում որպես երկրի նախագահ: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պետության ղեկավարն է պարոն Մադուրոն, ով Ռուսաստանի գործընկերն է»,- հիշեցրել է Պեսկովը:

Ավելի վաղ Գուաիդոն հայտարարել էր, որ Վենեսուելայում իշխանափոխությունը շահավետ կլինի Ռուսաստանի և Չինաստանի համար: Նա նաև հայտնել էր, որ նամակ է հղել Ռուսաստանին և Չինաստանին:

Կրեմլի խոսնակի խոսքով՝ նման նամակ չեն ստացել, սակայն ստանալու դեպքում կուսումնասիրեն այն:

Գուաիդոյին աջակցել էր Եվրոխորհրդարանը: Գուաիդոյին Վենեսուլայի ժամանակվոր նախագահ են ճանաչել նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Կանադան, Արգենտինան, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Գվատեմալան, Հոնդուրասը, Պանաման, Պարագվայը, Պերուն, Վրաստանը, Ալբանիան և մի շարք այլ երկրներ: