Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Վենեսուելայում իշխանափոխությունը շահավետ կլինի Ռուսաստանի և Չինաստանի համար». Գուաիդո

1126
Ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ., 12:35
«Վենեսուելայում իշխանափոխությունը շահավետ կլինի Ռուսաստանի և Չինաստանի համար». Գուաիդո

Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ երկրում իշխանափոխությունը շահավետ կլինի Ռուսաստանի և Չինաստանի համար: Այս մասին նա ասել է Reuters-ի հարցազրույցում:

«Վենեսուելայում կայունությունն ու ռեժիմի փոփոխությունն ամենից շատ պետք է ձեռնտու լինի Ռուսաստանին և Չինաստանին: Նախագահ Մադուրոն չի պաշտպանում երկրի շահերը, իսկ օտարերկրյա ներդրողների համար շահավետ չէ նման գործընկեր ունենալ»,- ասել է նա:

Բացի այդ, Գուաիդոն նշել է, որ արդեն փորձել է կարգավորել Մոսկվայի և Պեկինի հետ շփումները: Նա նաև խոստացել է հաղթանակի դեպքում սատարել պետական արժեթղթերի և պարտատերերի առջև նախկինում ստանձնած պարտավորությունները:

Ավելի վաղ Եվրոխորհրդարանը Գուաիդոյին Վենեսուելայի «ժամանակավոր լեգիտիմ նախագահ» էր ճանաչել: