Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Թբիլիսիում գազի արտահոսքից 7 մարդ է մահացել (տեսանյութ)

710
Հինգշաբթի, 31 հունվարի, 2019 թ., 15:15
Թբիլիսիում գազի արտահոսքից 7 մարդ է մահացել (տեսանյութ)

Վրաստանի մայրաքաղաքում բնակելի շենքերից մեկում նախնական տեղեկություններով գազի արտահոսք է տեղի ունեցել, փոխանցում է «Sputnik Грузия»-ն:

Գործակալության տեղեկություններով՝ 7 մարդ է մահացել:

Վրաստանի ՆԳՆ-ն ավելի ուշ հաստատել է զոհերի թիվը, սակայն արտակարգ դեպքի պատճառը չի նշել:

«7 մարդ է մահացել, նրանց ինքնությունը պարզվում է: ՆԳՆ-ն քիչ ուշ հայտարարություն կտարածի»,- ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:

Վրաստանի հայալեզու «Ալիք Մեդիա» կայքը դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել: