Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը». Նիկոլ Փաշինյան

796
Չորեքշաբթի, 30 հունվարի, 2019 թ., 17:25
«Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը». Նիկոլ Փաշինյան

Կառավարության անդամների երդման արարողությունից հետո ՀՀ վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին: Խոսելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի զեկույցի մասին, որտեղ կոչ էր արվում Մարտի 1-ի գործով բացառել ենթադրյալ վրեժի քաղաքականությունը, Փաշինյանն ասել է, որ չի կարդացել. «Մինչև չկարդամ, չեմ կարող մեկնաբանել, որովհետև խիստ կասկածում եմ, որ էդպիսի ձևակերպում լինի»:

Անդրադառնալով «տարածքներ՝ խաղաղության դիմաց» շրջանառվող թեզին՝ նշել է. «Մենք չենք կարող նույնիսկ քննարկել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը... Մեր կառավարությունը վարում է մի քաղաքականություն, որ նախկինում ոչ մեկ չի վարել ու որևէ զուգահեռ գտնելու փորձերը նախկինում վարված ուղեգծի հետ, կատարյալ մոլորություն են»: Հիշեցնենք՝ ՀՀԿ-ական Շարմազանովը երեկ հայտարարել էր, որ «Տեր-Պետրոսյանի 98թ. խաղաղության թեզի կողմնակիցները Փաշինյանի դեմքով եկել են իշխանության»: