Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Գուայդոն կոչ է արել ԵՄ-ին Մադուրոյի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել

440
Չորեքշաբթի, 30 հունվարի, 2019 թ., 12:05
Գուայդոն կոչ է արել ԵՄ-ին Մադուրոյի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն, ով իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել, կոչ է արել ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ, այս մասին նա հայտնել է Bild-ի հետ հարցազրույցում: Նրա խոսքով՝ ԵՄ-ն անհապաղ պետք է իրականացնի այդ սահմանափակումները: «Հուսով ենք, որ ԵՄ-ն միայն վերջնագրով չէ, որ սպառնում է Մադուրոյին, նաև քայլեր կձեռնարկի»,- ասել է Գուայդոն: Նա աջակցության համար շնորհակալություն է հայտնել Գերմանիային, ինչպես նաև եվրոպական այլ երկրների: