Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մադուրոն՝ ընդդիմության հետ բանակցելու պայմանների մասին

570
Չորեքշաբթի, 30 հունվարի, 2019 թ., 10:05
Մադուրոն՝ ընդդիմության հետ բանակցելու պայմանների մասին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է՝ ընդդիմության հետ բանակցությունների սեղանին նստելու պայմանների մասին, փոխանցում է РИА «Новости»-ն: Նրա խոսքով՝ դա տեղի կունենա միջազգային միջնորդների մասնակցությամբ: «Ես պատրաստ եմ բանակցել, որպեսզի մենք խոսենք Վենեսուելայի բարեկեցության, խաղաղության ու ապագայի մասին»,- ասել է Մադուրոն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վենեսուելայի Ազգային ասամբլեայի (խորհրդարան) ղեկավար Խուան Գուաիդոն իրեն երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր հայտարարել: Նրա թեկնածությանն աջակցել են ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ: Ընդ որում, Ռուսաստանը Վենեսուելայի օրինական նախագահ է ճանաչել Նիկոլաս Մադուրոյին: