Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

ՇՏԱՊ. Կացնով զինված տղամարդը ներխուժել է ՎՏԲ բանկ

704
Երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ., 15:10
ՇՏԱՊ. Կացնով զինված տղամարդը ներխուժել է ՎՏԲ բանկ

Հունվարի 29՝ ժամը 13:50-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «VTB» բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։ Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։
Հանգամանքները պարզվում են:
Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։