Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ռուսաստանի հետ երկխոսությունն անթույլատրելի է, քանի դեռ Վրաստանի տարածքներն օկուպացված են». Զուրաբիշվիլի

1127
Երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ., 13:05
«Ռուսաստանի հետ երկխոսությունն անթույլատրելի է, քանի դեռ Վրաստանի տարածքներն օկուպացված են». Զուրաբիշվիլի

Ռուսաստանի հետ երկխոսությունն անիմաստ է, քանի դեռ Վրաստանի տարածքներն օկուպացված են: Այս մասին Euradio.fr-ի հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Քանի դեռ Ռուսաստանի կառավարությունից ուղերձ չենք ստացել այն մասին, որ Մոսկվան պատրաստ է տեղափոխել օկուպացիայի գիծն ու մեր ամերիկացի և եվրոպացի դաշնակիցներից ոչ մի նշան չկա, իմ կարծիքով, Ռուսաստանի հետ երկխոսելու որևէ իմաստ չկա: Չեմ հասկանում, թե ինչ իմաստ ունի և թե ինչ հետ կհանգեցնի Պուտինի հետ երկխոսությունը, ում գործողություններն առավել կոշտ են դառնում: Որպես դիվանագետ կարծում եմ, որ չենք կարող հրաժարվել երկխոսությունից, եթե ցանկանում ենք արդյունքի հասնել»,- ասել է Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով՝ այսօր հնարավոր չէ վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները:

«Այսօր Ռուսաստանը շարունակում է իմպերիալիստական և ապա խորհրդային գիծը՝ բաժանիր և տիրիր: Նրանք այլընտրանքային քաղաքականություն չունեն...»,- կարծիք է հայտնել Վրաստանի նախագահը: