Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մերկելը փետրվարի 1-ին կընդունի Նիկոլ Փաշինյանին». Զայբերտ

434
Երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ., 11:10
«Մերկելը փետրվարի 1-ին կընդունի Նիկոլ Փաշինյանին». Զայբերտ

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Դաշնային կանցլեր Մերկելը կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը հայտնել է. «Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին՝ ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հաջորդիվ նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ»: