Բրազիլիայում Vale ընկերությունը պատկանող պոչամբարի փլուզման հետևանքով 60 մարդ է զոհվել
![]() Բրազիլիայի հարավ-արևելքում պոչամբարի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի, հաղորդում է BBC-ն: Այս մասին հայտնել է Մինաս Ժերայս նահանգի քաղաքացիական պաշտպանությունը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը: Պոչամբարը պատկանում է Բրազիլիայի խոշորագույն հանքարդյունահանող ընկերությանը՝ Vale-ին, որը նաև համարվում է երկաթի հանքաքարի խոշորագույն արդյունահանողն աշխարհում: Վերջին տվյալների համաձայն՝ անհետ կորածների թիվը կազմում է 292-ը, ևս 382 մարդ ողջ է գտնվել: Աղետի մասշտաբները ցնցել են Բրազիլիայի հանրությանը, կոչեր են արվում պատասխանատվության ենթարկել Vale ընկերությանը: Ընկերության նախագահ Ֆաբիո Շվարցմանը, հանքի աշխատակիցներից մեկի խոսքով, գիտեր ռիսկերի մասին, և չնայած դրան՝ իրենց ուղարկել էր ողբերգության վայր: «Նա աշխատակիցներին օգտագործում է մեկանգամյա օգտագործման սպասքի նման»,- ասել է աշխատակիցը: Աղետը տեղի է ունեցել հունվարի 25-ին: ![]() ![]() ![]() ![]() |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52




