Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Խաղաղության այլընտրանքն աղետն է». Զոհրաբ Մնացականյան

824
Երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ., 10:45
«Խաղաղության այլընտրանքն աղետն է». Զոհրաբ Մնացականյան

«Առաջնային խնդիրը մեզ համար կարգավիճակն է ու անվտանգությունը: Մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է կասկածի տակ դնել. խաղաղությանն այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին: Հարցին՝ ի՞նչ էր նշանակում Ադրբեջանի ԱԳ ղեկավարի հայտարարությունը, թե փոխըմբռնում կա, Մնացականյանի խոսքով՝ փոխըմբռնումն այնքանով է, որ հասկանալի է այն, թե ինչ մոտեցումներ ունի ՀՀ-ն: «Այն, ինչ անում ենք, անում ենք բաց ու թափանցիկ: Չկա որևէ բան, որով շարժվենք առաջ ու հասարակությունը չիմանա, այսինքն՝ հասարակությունից գաղտնի որևէ թուղթ չկա»,- հավելել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Անդրադառնալով Արցախը բանակցային կողմ դարձնելու ուղղությամբ քայլերին՝ նշել է. «20 տարի եղել է ձևավորված մեկ ձևաչափ, որտեղ բանակցությունները տեղի են ունեցել բոլորիս հայտնի շրջանակում: Մենք չենք կարող բոլոր պարտավորությունները վերցնել՝ առանց ԼՂ-ի, սա պրակտիկ խնդիր է ու բանակցությունների արդյունավետության համար է»: