Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Հաագայում պայթյունի հետևանքով երեք տուն է փլուզվել

555
Կիրակի, 27 հունվարի, 2019 թ., 21:58
Հաագայում պայթյունի հետևանքով երեք տուն է փլուզվել

Հաագայի արևելքում պայթյուն է որոտացել. վթարի հետևանքով երեք տուն է փլուզվել, իսկ էպիկենտրոնին մոտ կանգնած մեքենաները վնասվել են: Պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է. հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով տեղական արտակարգ իրավիճակների ծառայությանը: Ըստ գործակալության տվյալների, փլատակների տակ կարող են մարդիկ լինել: Փրկարարները չեն բացառում, որ գազը կարող է կրկին պայթել:

Ներկա պահին վնասված տների բնակիչները տարհանվում են: Արտակարգ իրավիճակների ծառայությունն զգուշացնում է, որ նշված բնակելի շենքերի ողջ բլոկի փլուզման վտանգ կա: