Մահացել է Միշել Լեգրանը
![]() 86 տարեկան հասակում մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը, այս մասին հայտնում է Le Monde-ն՝ հղում անելով կոմպոզիտորի մամուլի քարտուղարին: Լեգրանը ծնվել է 1932թ.՝ Փարիզում: Հայրը՝ Ռայմոնդ Լեգրանը, եղել է ֆրանսիացի կոմպոզիտոր, դիրիժոր, մայրը՝ Մարսել-Տեր Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից: Աշխատել է աշխարհահռչակ ջազ-վարպետների հետ: 1952թ. Դիզի Գիպելսիի եվրոպական համերգների համար գրել է լարային նվագախմբի համար նախատեսված երաժշտություն: 1951թ. գրել է գործիքավորումներ իր հոր նվագախմբի համար և սկսել է երաժշտական ուղեկցորդի և գործիքավորողի գործունեությունը՝ աշխատելով Ժակլին Ֆրանսուայի, Անրի Սալվադորի, Կատրին Սովաժի և Զիզի Ժանմերի հետ: Մորիս Շեվալիեն այնուհետև նրան առաջարկել է դիրիժորի աշխատանք: Հեղինակել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ, թատերական ներկայացումների երաժշտություններ: Ավելի շատ հայտնի է շուրջ 200 կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի համար գրված երաժշտությամբ: Նրան մեծ հռչակ է բերել «Շերբուրգյան անձրևանոցներ» (1964թ.) ֆիլմը: Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: 13 անգամ ներկայացվել և 3 անգամ արժանացել է «Օսկար» կինոակադեմիայի մրցանակին: Հինգ անգամ ստացել է «Գրեմի» և «Էմմի», 12 անգամ՝ «Ոսկե գլոբուս» երաժշտական մրցանակների: 2005թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն», 2009թ.՝ ՀՀ «Պատվո» շքանշանի: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
