Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Սա ամոթալի իրողություն է». Ժաննա Ալեքսանյան

809
Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 15:15
«Սա ամոթալի իրողություն է». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարգևավճարների շուրջ ստեղծված իրարանցումը, պարազաբանումն ու առավել ևս չպարզաբանումը շատ ամոթալի մի վիճակ է ստեղծել: Հասկանալի է, թե ինչու չի հրապարակում պարգևատրվածների ցուցակը քաղաքապետ Հայկ Մարությանը: Եթե անգամ, ինչպես հասկացանք, վարչապետը դաբրո էր տվել, ապա այդ դաբրոն չարաշահվել է: Նաև տեղեկացանք պարգևավճարների մասին շրջանառվող գումարների չափի մասին: Կան օրինականացված կոռուպցիա բնորոշող կարծիքներ: Բայց այս իրարանցումը գումարի շուրջ է և սա, մեղմ ասած, պաշտոնատար անձանց վերաբերմունքն է փողի նկատմամբ: Սա հետք է թողնում հասարակական կարծիքի հանրության ենթագիտակցության վրա և սա ամոթալի իրողություն է»: