Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Սերժ Սարգսյանը հաջող կերպով թռավ արանքից». Արման Մելիքյան

486
Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 15:00
«Սերժ Սարգսյանը հաջող կերպով թռավ արանքից». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդիրը մեզ համար այն չէ, որ կոչ է արվում ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, այլ այն, թե ինչ պայմաններով, իսկ եթե ավելի կոպիտ ասելու լինենք, թե կողմերից որ մեկի կենսական շահերի ոտնահարման արդյունքում պետք է այդ խաղաղությունը հաստատվի: Ըստ էության տարածքների հանձնումն անձամբ հրապարակավ երաշխավորած Սերժ Սարգսյանը հաջող կերպով թռավ արանքից մայիսին, բայց մինչ այդ անհրաժեշտ ամեն բանն արեց, որպեսզի իր հաջորդի ձեռքով տարածքների հանձնումն իրականություն դառնա: Ընդ որում Սերժ Սարգսյանի արդարացումն այն էր, որ տարածքները հանձնվելու են Արցախին անկախ կարգավիճակ շնորհելու դիմաց, մինչդեռ այժմ կարգավիճակի մասին խոսակցությունները մարել են: Դա էլ իր կառավարման վերջին երկու տարիների ընթացքում գրանցված բանակցային «ձեռքբերումն» է եղել, ապրիլյան պատերազմի հետ միասին: Մենք կարող ենք ունենալ արդյունավետ արտաքին քաղաքականություն, որը կապահովագրի մեզ անիմաստ ու վտանգավոր տարաբնույթ կորուստներից, բայց դրա համար Հայաստանի իշխանությունները պետք է նախ քաղաքականություն վարել ցանկանան, ապա այն մշակելու և իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական ներուժը ներգրավեն»: