Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«2012-ից՝ Բ26-ի դիմաց շարունակվում է ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ ցույցը». Տիգրան Խզմալյան

304
Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 13:45
«2012-ից՝ Բ26-ի դիմաց շարունակվում է ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ ցույցը». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2012-ից՝ Բ26-ի դեմ-դիմաց, շարունակվում է այս լուռ և ՀՀ պատմության մեջ երևի ամենախայտառակ ցույցը։ Անօթևան մնացած այս կինը Նժդեհի ազգականն է։ Նա օգնություն է խնդրում հայոց պետությունից։ Մի տաք անկյուն, մի պատառ հաց։ Յոթ տարի՝ օրուգիշեր, ամառ-ձմեռ նա ապրում է «Բաղրամյան» մետրոյի վերնամասում՝ հենց նախագահական պալատի առջև։ Յոթ տարի շարունակ նրան չէր մոտենում Բ26-ի նախկին տերը՝ պաշտոնական «նժդեհականը»։ Յոթ ամիս է ինչ նրան չի մոտենում այդ դղյակի նոր տերը կամ նրա «հեղափոխական» գործընկերներից որևե մեկը։ Տիկին Էմման՝ ՀՀ անմեղսունակության և անփոփոխության կենդանի լուռ վկան է ու ապացույցը։ Դեռևս կենդանի... Ինքնապարգևատրվեք, տիկնայք և պարոնայք»։