Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ցինիկ, դու խեղկատակ ես». Անի Խաչատրյանը՝ Մենուա Հարությունյանին (տեսանյութ)

434
Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 13:30
«Ցինիկ, դու խեղկատակ ես». Անի Խաչատրյանը՝ Մենուա Հարությունյանին (տեսանյութ)

Ներքաղաքական զարգացումների, Մարտի 1-ի դեպքերի ու Հանրայինի եթերով «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի ցուցադրման թեմայով ասուլիսի ժամանակ բանավեճ առաջացավ ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանի ու «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի միջև: «Ռոբերտ Քոչարյանը մեզ գարուն չի պարտք, նա տարվա բոլոր եղանակներն ա պարտք, հոկտեմբերի 27, ապրիլի 12: Նա հանցագործ է, դահիճ: Ռոբերտ Քոչարյանը սպարապետի մարդասպանն ա»,- ասաց Անի Խաչատրյանը: «Կգա օրն ու Դուք ձեր բառերի համար պատասխանատվության կենթարկվեք: Ներողություն, բայց Դուք քաղաքականապես շատ տգետ եք»,- արձագանքեց Մենուա Հարությունյանը՝ հավելելով. «Մի բան էլ նկատենք. Նիկոլին այսօր պաշտպանում ա մարդ, ով իրեն հռչակել ա ընդդիմադիր: Դուք ֆեյք ընդդիմություն եք, գնացեք ձեր Արամ Սարգսյանին վերցրեք ու հեռացեք քաղաքական դաշտից: Արամ Սարգսյանն էն տղեն ա, որ իրա ախպերը Լևոնին հեռացրել ա քաղաքականությունից, առանց ամոթի, գնացել, Լևոնի կողքը կանգնել ա»: Անի Խաչատրյանը Հարությունյանին «ցինիկ» անվանեց ու շարունակեց. «Դու քեզանից ոչինչ չես ներկայացնում, դու խեղկատակ ես»:

Տեսանյութը՝ «Անալիտիկ»-ի