Երևան`   -5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.

ՌԴ-ում վթարի է ենթարկվել հայկական միկրոավտոբուսը. կա զոհ և վիրավորներ

419
Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 12:10
ՌԴ-ում վթարի է ենթարկվել հայկական միկրոավտոբուսը. կա զոհ և վիրավորներ

Հունվարի 24-ի վաղ առավոտյան Մ-4 «Դոն» մայրուղու 699 կմ-ին՝ ՌԴ Վորոնեժի մարզում, տեղի է ունեցել ավտովթար՝ ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Իրար են բախվել «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսն ու «Setra» մակնիշի ավտոբուսը։ Վթարի արդյունքում զոհվել է միկրոավտոբուսի վարորդը։ Չորս ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է վթարի արդյունքում զոհվածի և տուժածների քաղաքացիությունն ու վթարի մանրամասները։