Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը

358
Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 10:50
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը

Ծանր հիվանդությունից հետո մահացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, գործարար Գոհար Ենոքյանը։

Գ. Ենոքյանը ծնվել է 1942թ. հունվարի 25-ին Երևան քաղաքում:

1962թ. ավարտել է Երևանի թիվ 2 պրոֆտեխուսումնարանը, 1975թ.՝ Կիևի թեթև արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտը: Ինժեներ-տեխնոլոգ:

1959թ. աշխատել է Երևանի պահածոների գործարանում՝ որպես բանվորուհի,.1962-1965թթ.՝ Երևանի թիվ 5 կարի ֆաբրիկայում՝ արտադրամասի վարպետ, 1965-1975թթ.՝ Երեւանի սարքաշինական գործարանում՝ ավագ ապրանքագետ, այնուհետև արտահանման բաժնի պետ, 1975-1979թթ.՝ Հայաստանի թեթև արդյունաբերության նախարարության պլանատնտեսագիտական վարչությունում՝ որպես կարի, կոշիկի և կաշվե գալանտերեայի բաժնի գլխավոր տնտեսագետ, բաժնի պետ: 1982-1985թթ. նշանակվել է Երևանի Կլարա Ցետկինի անվան ԿԱՄ «Կրասնի Շվեյնիկ» մասնաճյուղի տնօրեն, իսկ 1985թ.՝ նույն նախարարության կազմում տեղափոխվել Երևանի «Գարուն» ԿԱՄ գլխավոր տնօրեն: 1987-1991թթ. եղել է ՀԽՍՀ շրջանային պատգամավոր, 1989-1992թթ.՝ ԽՍՀՄ Գերագուն խորհրդի պատգամավոր: 1991-1997թթ. եղել է ՀՀ կանանց համահայկական միության վարչության անդամ, 1993-1997թթ.՝ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի վարչության անդամ, 1996-2007թթ.՝ ՀՀ Արդյունաբերողների և գործատուների միության նախագահության անդամ: 1997-2007թթ. ընտրվել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն:

1999թ. պարգևատրվել է ՀՀ արդյունաբերողների և գործատուների միության Ոսկե մեդալով, 2000թթ. արժանացել է ԱՄՆ կենսագրական ինստիտուտի «Դարի մարդ» կոչմանը, 2001թ. ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանանց խորհրդի նախագահ:

Ամուսնացած էր, ունի մեկ երեխա: