Ռուսաստանը Հայաստանին «Կալաշնիկով» նորագույն ինքնաձիգներ է վաճառել
Ռուսաստանն ու Հայաստանը ԱԿ-12 նորագույն ավտոմատների մատակարարման շուրջ պայմանագիր են ստորագրել, առաջին խմբաքանակը մոտ 50 միավոր է: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը։ «Առայժմ կարող եմ ասել, որ Հայաստանն առաջին երկիրն է, բացի Ռուսաստանից, որը կգնի ԱԿ-12-ը: Պայմանագիրը ստորագրվել է, դեռ ոչ մեծ խմբաքանակ են պատրաստում՝ մոտ 50 ինքնաձիգ: Կնայեն, գործնականում կփորձեն, և հույս ունենք, որ կշարունակեն գնել»,- ասել է նա: Բացի այդ, Դմիտրիևը հայտնել է, որ «Կալաշնիկով»-ը բանակցություններ է վարում ՌԴ ուժային բոլոր կառույցների հետ: «Կարծում եմ՝ աստիճանաբար կզինենք և՛ «Ռոսգվարդիա»-ն, և՛ Անվտանգության դաշնային ծառայությունը, և՛ ուժային այլ կառույցներ»,- ասել է «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրենը: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00