Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Աշխատավարձերի և սոցիալական արդարության սահմանադրական պահանջի մասին». Արա Պապյան

344
Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 13:10
«Աշխատավարձերի և սոցիալական արդարության սահմանադրական պահանջի մասին». Արա Պապյան

Դիվանագետ, «Սասնա ծռեր» կուսակցության աջակից Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մասնավոր ոլոտում գործատուն է որոշում աշխատավարձի չափը: Նա ազատ է այդ հարցում: Պետական ոլորտում հարկատուն է գործատուն, հետևաբար նա է որոշում աշխատավարձի չափը: Չի կարող մի վարչության պետը մի քանի անգամ ավելի ստանալ այլ վարչության պետից, կամ այլ նախարարության վարչության պետից: Կամ նախարարը վարչության պետից հինգ անգամ ավել: Դա չի կարող արդար լինել:

Նման բաներից խուսափելու համար հաստատվում է որոշակի սանդղակ, ըստ որի, որոշակի համամասնությամբ վճարվում են բոլորը: Դա կա շատ երկրներում անգամ ցարական Ռուսաստանում կար: Դա, ի դեպ կիրառվում է մեր դեսպանատներում:

Օրինակ նախարարի աշխատավարձը մեկ միավոր է հաստատվում և որպես ելակետ, առաջին տեղակալինը, 0.9, տեղակալններինը 0.85. վարչության պետերինը 0.75 և այդպես շարունակ: Եթե նախարարի աշխատավարձը բարձրանում է կամ պագևավճար է ստանում, ըստ համամասնությամբ, դա տարածվում է բոլորի վրա: Թե չէ ստացվում է նախարարը իր աշխատավարձի համար լոոբինգ է անում, իսկ մյուսները ոչինչ չեն ստանում:
Պետք է միշտ հիշել, ըստ սահմանադրության մենք սոցիալական պետություն ենք:

Ասեմ նաև, որ ամբողջ աշխարում է մասնավոր ոլորտում աշխատավարձը բարձր պետականից: Շատ պարզ ելք կա՝ դուրդ չի գալիս այդ աշխատավարձը՝ պարզապես չես գնում պետական գործի»: