Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

ԱԱԾ-ն կոչով դիմել է քաղաքացիներին

380
Չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ., 15:20
ԱԱԾ-ն կոչով դիմել է քաղաքացիներին

ՀՀ ԱԱԾ-ն կոչով դիմել է քաղաքացիներին. «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ: Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության». նշված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ: