Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ի գիտություն Գյումրիից անտեղյակ իշխանավորների և մնացած անգետների». Վահան Թումասյան

631
Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 09:15
«Ի գիտություն Գյումրիից անտեղյակ իշխանավորների և մնացած անգետների». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս լուսանկարը պատահական չեմ տեղադրում: Երկրաշարժից առաջ Լենինականի ընդամենը մեկ թաղամասն է լուսանկարում պատկերված, նման բազմաթիվ թաղամասեր կային, բաղկացած 5-9 հարկանի շենքերով: Այս ամենը գրում եմ ի գիտություն այն անգետներին, Գյումրիից անտեղյակ իշխանավորներին և մնացածներին, ովքեր չգիտեմ որտեղից վերցրած կիսատ-պռատ տվյալներ են հրապարակում և պնդում, թե անցած 30 տարիներին կառուցվել է այնքան բնակարան, որքան կորցրել ենք: Մի փոքր խելք ունեցող մարդը նման բան չի ասի, ոնց կարող էր (250000 ) երկու հարյուր հիսուն հազարանոց քաղաքը տեղավորվել ներկայիս (100000 )հարյուր հազարանոց քաղաքում... Ստիպված եմ նման պարզ բառերով գրել, որ այլևս տեղական, թե մարզային իշխանություն կլինեն նման անհեթեթ հայտարարություններ չանեն: Կառուցվածը կորցրածի կեսն էլ չի լինի...»: