Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Վիճակն ամբողջությամբ կայունանում է». նախարարը՝ H1N1 ենթատեսակի գրիպի մասին

349
Չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ., 12:15
«Վիճակն ամբողջությամբ կայունանում է». նախարարը՝ H1N1 ենթատեսակի գրիպի մասին

«Այս տարի պատվաստումների ծավալը շատ ավելի մեծ է»,- լրագրողների հետ հանդիպմանը խոսելով սուր շնչառական հիվանդությունների մասին, ասել է ՀՀ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ բոլոր խմբաքանակները բաժանվել են պոլիկլինիկաներին. «Դրանք, հիմնականում, ռիսկային խմբերի համար են՝ 1-5 տարեկան երեխաներ, հղիներ, քրոնիկական հիվանդություններ ունեցող և 65 տարեկանից բարձր տարիքի անձինք...Ունեցել ենք H1N1-ով մահվան մեկ դեպք, անձը ուներ նաև խրոնիկ ծանր հիվանդություն: Սակայն մենք ունեցել ենք նաև բազմաթիվ հաստատված ախտորոշմամբ դեպքեր, որոնք բուժվել են: H1N1-ը ընդամենը վիրուսի մի շտամ է, որը շրջանառվում է: Բայց շրջանառվում է նաև H3N2-ի շտամը: Սակայն մենք գրիպի H1N1 շտամի համաճարակ չունենք, ընդհանրապես համաճարակ չունենք: Հարյուր հազար բնակչության հաշվով հիվանդացության շեմով ենք այն հաշվում, մենք այդ շեմից շատ հեռու ենք: Վիճակն ամբողջությամբ կայունանում է»,-հավաստիացրել է նախարարը՝ նշելով, որ բոլոր կասկածելի դեպքերը վերահսկվում են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի լաբորատորիայում: