Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«ՀՀ-ում Մարտի 1-ով առարկայական բան ցուցադրելու անհրաժեշտություն ունի մի մարմին` ՀՔԾ-ն». Հակոբ Բադալյան

195
Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 09:15
«ՀՀ-ում Մարտի 1-ով առարկայական բան ցուցադրելու անհրաժեշտություն ունի մի մարմին` ՀՔԾ-ն». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաբայանի մարտիմեկյան ֆիլմը ռուսերեն էր, այսպես ասած ռուսալեզու: Ինչո՞ւ, որովհետև հեղինա՞կն էր ռուսալեզու: Բայց չէ՞ որ կարող էին գտնել ուղղակի հայերեն թարգմանություն կարդացող: Հետևաբար պետք ա ենթադրել, որ ֆիլմն իրականում հայաստանյան լսարանի համար չի: Հարց ա, իհարկե, թե ի՞նչ նպատակ կա ռուսալեզու լսարանում, և հատկապես ի՞նչ շրջանակում: Բայց, Հ1-ով «Կորսված գարուն ցուցադրելը» հազիվ թե հնարավոր ա պատասխան դիտարկել, առավելապես՝ բարոյական: Հայաստանում ներկայումս Մարտի 1-ով որևէ նոր և առարկայական բան ցուցադրելու անհրաժեշտություն ունի մի մարմին, դա ՀՔԾ-ն ա: Ինչ կցուցադրեն, որքան համոզիչ և իրավականորեն անթերի: Էս ա հարցը, իմ կարծիքով»: