Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Քանի ուշ չէ, ուղղեք ձեր սխալը». Հայկ Գրիգորյան

303
Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 09:14
«Քանի ուշ չէ, ուղղեք ձեր սխալը». Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարգևավճարների այն մասը, որը օրենքի խախտումով է վճարվել, պետք է հետ վերադարձվի բյուջե, հակառակ դեպքում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, մամուլում հրապարակված առերևույթ խախտումների հիմքով, պետք է ուսումնասիրի այն ապօրինի վճարումները, և պաշտպանի պետակամ շահերը, այն է՝ պարզելու համար, թե արդյոք տեղի է ունեցել վատնում կամ պաշտոնական դիրքի չարաշահում կամ պաշտոնականզանցություն։ Ընդհամենը մեկ քայլ է բյուջեի փողերը մսխելուց՝ պարգևատրման վրա, օրենքի խախտումով, մինչև օրինակ հյուսիս-հարավ ճանապարհի գումարները շորթելուց և այլն։ Դժվարն առաջին քայլն է։

Կառուցենք օրենքի երկիր, ոչ թե իներցիաների, թե չէ քաղաքացին էլ կսկսի իներցիայով ՔՊ-ն ՀՀԿ հետ համեմատել՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Քանի ուշ չէ, ուղղեք ձեր սխալը»։