Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Կարեն Սարուխանյանն ու իր արքունիքն ի՞նչ ձեռքբերումների համար են իրենք իրենց պարգևատրել». Դերենիկ Մալխասյան

243
Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 02:01
«Կարեն Սարուխանյանն ու իր արքունիքն ի՞նչ ձեռքբերումների համար են իրենք իրենց պարգևատրել». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ամենաղքատ մարզը Շիրակն է. 40%-ից ավելին պաշտոնապես աղքատ են։ Այդ մարզի մարզպետը որոշել է, տարեվերջին ինքն իրեն պարգևատրել շուրջ կես միլիոն դրամով։ Մի 6,5 միլիոն էլ հատակցրել է մյուս աշխատակիցներին պարգևատրելու համար։ Մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակում գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո որևէ բան չի փոխվել։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե Կարեն Սարուխանյանն ու իր արքունիքն ի՞նչ ձեռքբերումների համար են իրենք իրենց պարգևատրել։ Էդքան հիասքանչ եք կառավարե՞լ մարզը, հա՞»։