Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Առայժմ դրված չէ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը». Ալիև

878
Չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ., 10:35
«Առայժմ դրված չէ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը». Ալիև

Առայժմ դրված չէ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը: Այս մասին երեկ Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այդ հարցը դեռևս չի գտնվում քննարկման փուլում»,- РИА Новости-ն մեջբերում է Ալիևի խոսքը:

Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) իրավական քաղաքականության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին հայտարարել էր, որ «աշխարհաքաղաքական նոր պայմաններում կարելի է քննարկել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը»: