Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ռուսաստանում ռմբակոծիչ է կործանվել. կան զոհեր (տեսանյութ)

1296
Երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ., 16:35
Ռուսաստանում ռմբակոծիչ է կործանվել. կան զոհեր (տեսանյութ)

ՌԴ Մուրմանսկի շրջանում Ту-22М3 ռմբակոծիչ է կործանվել, հաղորդում է «Звезда» հեռուստաալիքը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

ՌԴ պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ օդաչուներից երկուսին տեղափոխել են հիվանդանոց, անձնակազմի ևս 2 անդամ զոհվել է:

Հաղորդվում է նաև, որ ռմբակոծիչը կործանվել է կոշտ վայրէջքի ժամանակ:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է նաև, որ թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։