Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը

444
Երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ., 15:35
Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը

Ռոք երգիչ, կիթառահար Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր՝ «Բաց թող ինձ» երգի տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, երգի երաժշտության հեղինակը Վահագ Ռաշն է, բառերն էլ հեղինակել է Տաթև Ոսկանյանը:

Վահագ Ռաշի խոսքով՝ երգը ստեղծվել է 2018 թվականի մայիսին, տեսահոլովակն էլ նկարահանվել է նախորդ տարվա սեպտեմբերին: «Բաց թող ինձ» երգի տեսահոլովակի միտքը Սերժ Գաբյանինն է: Տեսահոլովակում արծարծվում է ազատության գաղափարը:

Տարվա ընթացքում երգիչը կներկայացնի նաև արդեն իսկ սիրված դարձած «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգի տեսահոլովակը: Այն հիմնականում անիմացիոն հոլովակ է լինելու:

«Բաց թող ինձ»-Վահագ Ռաշ