Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ինչ անհեթեթ բան ասես՝ չլսեցինք». Արա Պապյան

494
Երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ., 14:40
«Ինչ անհեթեթ բան ասես՝ չլսեցինք». Արա Պապյան

Դիվանագետ, «Սասնա ծռեր» կուսակցության աջակից Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ անհեթեթ բան ասես չլսեցինք: Եթե 661 հազար աշխատավարձը քիչ է մարզպետների համար, թող հրաժարական տան ու գան մարդիկ, ովքեր պատրաստ են այդ գումարով աշխատել:

Եթե գտնում եք, որ ավելի շատ փող պետք է տալ, որ կաշառք չվերցնեն կամ պաշտոնը չչարաշահեն, ապա ի՞նչ իրավունքով ու տրամաբանությանմբ եք 100-200 հազար աշխատավարձ ստացողին արգելում կաշառք վերցնել կամ գանձագողություն անել»: