Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Խոշոր ավտովթար Արմավիր-Սարդարապատ ճանապարհին. կա 2 զոհ

251
Երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ., 10:05
Խոշոր ավտովթար Արմավիր-Սարդարապատ ճանապարհին. կա 2 զոհ

Հունվարի 22-ին՝ ժամը 01:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր - Սարդարապատ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ.

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Տ. Հ., 1971թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում: Պատահարի հետևանքով ուղևոր Ջ. Խ-ն (1952թ.) տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորները՝ Ջ. (2001թ.), Ա. (2000թ.), Հ. (2009թ.) Հ-ները, Հ. Ն-ն (1981թ.) և վարորդը հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ Հ. Ն-ն մահացել է, Ջ. Հ-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Ա. Հ-ինը՝ բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Ժամը 03:20-ի սահմաններում Տ. Հ-ն տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ջ. և Հ. Հ-ները՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ Ջ. Հ-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Հ. Հ-ինը՝ բավարար: