Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Քաղաքապետը՝ «մահվան վերելակների» և տրանսպորտի բարեփոխումների մասին

337
Երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ., 19:25
Քաղաքապետը՝ «մահվան վերելակների» և տրանսպորտի բարեփոխումների մասին

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց «մահվան վեերլակների» վերաբերյալ հարցին: «Մահվան վերելակներին լուծում ենք տալու մոտ 3800 վերելակ, դրանք պետք է փոխվեն մինչև 2-3 տարին: Հիմա մենք արդեն գույքագրում ենք՝ ինչ ծավալների է աշխատանքը և հասկանանք՝ ինչ ֆինանսներով ենք սա իրագործելու:

Տրանսպորտի հարցի կարգավորման վերաբերյալ նա հայտնեց, որ անգամ եթե ամեն ինչ սահուն գնա, առնվազն 2 տարի կպահանջվի: