Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Դեսպանի գրառումը իրականում վերաբերում է վավերացման հաստատմանը». Արմեն Աշոտյան

309
Երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ., 16:10
«Դեսպանի գրառումը իրականում վերաբերում է վավերացման հաստատմանը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լրատվամիջոցները, հղում անելով Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի թվիթերյան գրառմանը, հայտնում եմ, որ Մեծ Բրիտանիան վավերացրել է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:

Ձեր ուշադրույթյունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ իրականում Միացյալ Թագավորության կողմից համաձայնագրի վավերացումը տեղի ունեցել դեռևս անցյալ տարի:

Միացյալ Թագավորության Լորդերի պալատը այն վավերացրել է 2018 թվականի հուլիսի 18-ին, իսկ Համայնքների պալատը՝ նույն թավականի հուլիսի 11-ին:

Դեսպանի գրառումը իրականում վերաբերում է վավերացման հաստատմանը (Delighted to confirm UK ratification of EU Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement), ինչը նշանակում է, որ անցյալ տարի տեղի ունեցած վավերացումը պաշտոնապես գրանցվել է Բրյուսելում Եվրոպական խորհրդի կողմից, և սա նոր վավերացում չէ»: