Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Գերադասելի եղավ ԲՀԿ-ին տալ լծակներ և ուժեղացնել որպես ընդդիմություն». Գևորգ Գորգիսյան

964
Երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ., 12:05
«Գերադասելի եղավ ԲՀԿ-ին տալ լծակներ և ուժեղացնել որպես ընդդիմություն». Գևորգ Գորգիսյան

«ԼՀԿ-ն շարունակում է դժգոհ մնալ ու համարում է, որ խայտառակություն էր՝ ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ»,- ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով խորհրդարանի երրորդ՝ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության արդյունքներին, հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: «Մեծամասնության համար գերադասելի եղավ ԲՀԿ-ին տալ լծակներ ու ուժեղացնել որպես ընդդիմություն»,- հավելեց պատգամավորը:

Հիշեցնենք՝ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը: Այս պաշտոնում առաջադրվել էր նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: