Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Առանցքը կրկին մղվեց երկրորդ պլան». Բաբկեն Պիպոյան

269
Երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ., 06:05
«Առանցքը կրկին մղվեց երկրորդ պլան». Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարգևավճարները դարձան վերջին օրերի առանցքային թեման՝ ստանալով տարբեր գնահատականներ՝ շատ են ստացել, դա էլ էր քիչ, բա մենք սրա համար է՞նք հեղափոխություն անում, տո բա մենք հենց սրա համար էլ հեղափոխություն էինք անում, որ աշխատողը վարձատրվի և այլն: Ցավալի է, բայց փաստ՝ առանցքը կրկին մղվեց երկրորդ պլան: Պարգևավճարը խրախուսման ձև է և հետևաբար առաջնային է հասկանալ՝ կատարած ի՞նչ աշխատանքի դիմաց է այն վճարվել և ինչո՞ւ այդ չափով: 104% պարգևավճար ստացած մարզպետն ավելի լա՞վ է աշխատել քան 58%-ի չափով ստացողը կամ ընդհանրապես չստացողը, թե՞ բյուջեն է պարզապես դրա հնարավորությունը ստեղծել: Իսկ այս ամենը կարելի է պահանջել, երբ սահմանված են աշխատանքի գնահատման հստակ չափորոշիչներ և երբ իրականացվում է կատարողականի նկատմամբ խիստ վերահսկողություն:
Ահա կառավարման համակարգի և պատասխանատվության ինստիտուտի մոդելը, որը հնարավորություն կտա արձանագրել իրական փոփոխություններ: Ի դեպ սա պետք է վերաբերի ողջ պետական ապարատին: «Բարձրաստիճան պաշտոնյան աշխատանքից ազատվել է աշխատանքային պարտականությունները ոչ բավարար կատարելու համար» արտահայտությունն էլ անակնկալ և աննախադեպ չի դառնա»: