Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Էս ամեն ինչից դուրս, Հայաստանի համար կա մի ելակետ». Հակոբ Բադալյան

240
Երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ., 05:15
«Էս ամեն ինչից դուրս, Հայաստանի համար կա մի ելակետ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում այսպես ասած ժողովրդավարական իշխանության թեման շատ տեսական ա հնչում, բայց պարբերաբար քննարկվում ա տարբեր առիթներով: Էս անգամ առիթ ա Բաքվում տեղի ունեցած ընդդիմության խոշոր հանրահավաքը: Սա հետաքրքիր իրողություն էր, ու կարիք ունի, իհարկե, բավականին մանրամասն դիտարկման, հնարավոր սցենարների, իշխանության հնարավոր վարքագծի առումով: Բայց էս ամեն ինչից դուրս, Հայաստանի համար կա մի ելակետ՝ Ադրբեջանում ժողովրդավարական իշխանությունը փոխո՞ւմ ա իր մոտեցումն արցախյան հարցում, թե՞ ոչ, հրաժարվո՞ւմ ա ռազմական դիվանագիտությունից և հայատյացությունից, թե՞ ոչ: Եթե էս առումով չկա մոտեցումների փոփոխություն, ապա Ադրբեջանում ժողովրդավարական իշխանությունը չի բխում Հայաստանի՝ ներառյալ Արցախը, ու ռեգիոնալ անվտանգության ու կայունության շահից»: